Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ֆիտոթերապիայով ինքնուրույն տարվելը վտանգավոր է. news.am

Ֆիտոթերապիայով ինքնուրույն տարվելը վտանգավոր է. news.am

Բուսական յուղերի օգտագործումը կախված է առողջության համար գլոբալ ռիսկի հետ: Նրանց օրգանիզմում, ովքեր ինքնուրույն զբաղվում են բուսաբուժմամբ, կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ, պնդում են Բեյլորյան քոլեջի գիտնականները, որոնք Սթոունի Բրուք համալսարանի գործընկերների հետ համատեղ հետազոտություն են կատարել:

«Անվերահսկելիորեն մի տարվեք ժողովրդական բժշկությամբ: Հակառակ դեպքում օրգանիզմում փոփոխությունները կարող են ճակատագրական լինել», - նման զգուշացմամբ են հանդես եկել հետազոտողները:

Փորձագետները, մասնավորապես, ուշադրություն են դարձրել ժողովրդական բժշկության մեջ լայնորեն օգտագործվող այնպիսի բուսական միջոցի, ինչպիսին կիրկազոնն է: Հայտնի է, որ այն կիրառում են անպտղություն առաջացնող ախտաբանությունների դեպքում: Սակայն հետազոտության հեղինակները հայտնել են, որ կիրկազոնն ի վիճակի է քաղցկեղածին հատկանիշներ դրսեւորել: 

 «Պարզվել է, որ կիրկազոն ստացող հիվանդների 5 տոկոսի մոտ գենետիկական կանխատրամադրվածության պատճառով երիկամների շարակցական հյուսվածքի բորբոքում է առաջանում, ինչը հանգեցնում է երիկամային անբավարարության եւ միզարտադրողական համակարգի ուռուցքային հիվանդությունների: Նրանց մոտ աճում է նաեւ քաղցկեղի վտանգը», - նշել են բժիշկները:

Մասնագետներն առանձին նշում են, որ բուսական այլ դեղեր եւս կարող են օրգանիզմի վրա ոչ պակաս վնասակար ազդեցություն ունենալ, այդ պատճառով չարժե տարվել ավանդական բժշկությամբ, ելնելով հիվանդությունների բուժման սեփական պատկերացումներից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. cytovir.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ